Поиск
Ամերիկացին անօդաչու թռչող սարքի միջոցով բացահայտել է իր կնոջ դավաճանությունը (տեսանյութ)
- Zohrap Amiryan
- 15 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Reddit կայքի ugleee ծածկանունով օգտատերն անօդաչու թռչող սարքի միջոցով բացահայտել է իր կնոջ դավաճանությունը,-գրում է tert.am կայքը:
Ամերիկացին պատմել է, որ «հետևել» է կնոջը, երբ նա դուրս է եկել տնից: Մի քանի փողոց այն կողմ կինը հանդիպել է ոմն մեկի հետ և նստել նրա ավտոմեքենան:
Զայրացած ամուսինը նաև պարզաբանել է, որ կնոջը սկսել է կասկածել դավաճանության մեջ այն բանից հետո, երբ անհայտ անձը զանգահարել է իրեն և որոշ մանրամասներ պատմել կնոջ անձնական կյանքից:
«18 տարի, 18 գրողի տարած տարի»,- բացականչել է տղամարդը` մեկնաբանելով տեսանյութը:
Comments