top of page

Եղել ենք, կանք ու կլինենք. ստամբուլահայերի պատասխանն՝ թուրք ազգայնականների սպառնալիքներին

  • Zohrap Amiryan
  • 16 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Ստամբուլի Մխիթարյան վարժարանի պատին հայտնված ռասիստական գրության առնչությամբ «Նոր զարթոնք» նախաձեռնության հեղինակները հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ չեն վախենում ազգայնականների սպառնալիքներից:

Այս մասին նրանք գրություն են արել ֆեյսբուքյան էջում:

«Բոմոնտի Մխիթարյան դպրոցի պատին երեկ առավոտյան մի գրություն տեսանք: Ցավոք, ականատեսն ենք լինում այն բանին, թե ինչպես է ամեն անցնող օրվա հետ ավելանում հայերի դեմ ուղղված ատելության խոսքը: Սակայն մենք չենք վախենում, չենք գնում, այստեղ ենք: Եղել ենք, կանք ու կլինենք», - հայտարարել են նախաձեռնության անդամները:

Մանրամասները այստեղ

Comments


bottom of page