Որքան է անհրաժեշտ Հայաստանում լավ ապրելու և գոյատևելու համար
- Zohrap Amiryan
- 16 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Հայաստանում շատ լավ ապրելու համար 1 շնչի հաշվով անհրաժեշտ է ամսական 568.3 հազար դրամ կամ 1367 դոլար։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության կողմից 2015թ. անցկացված հետազոտությունների արդյունքները (Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016» զեկույցում)։
Հարցման մասնակիցների պատասխաններն այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքան գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար, ըստ 2015թ. հետազոտությունների արդյունքների, բերվում են ստորև.

ավ ապրելու համար, ըստ մեր հայրենակիցների, 1 շնչին ամսական անհրաժեշտ է 250672 դրամ կամ 603 դոլար, իսկ գոյատևելու համար՝ 95680 դրամ կամ 230 դոլար։
2015թ. հետազոտության ընթացքում կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց ակնկալիքների վերաբերյալ տնային տնտեսության 16 և բարձր տարիքի անդամներից նշել են հետևյալը` ինձնից ոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով և լավ պայմաններով (38.5%) կամ պլաններ չունեմ (20.0%):
Մանրամասները այստեղ
Comments