top of page

Սոցցանցերում կառավարության մասին 1 գրառման համար 15 հազար դրամ է վճարվում բյուջեից|Armtimes.com

  • Zohrap Amiryan
  • 16 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

ՀՀ կառավարությունն արդեն 11 ամիս է, վճարում է որոշ մարդկանց՝ սոցիալական ցանցերում կառավարության գործունեության մասին գրառումներ կատարելու համար: Armtimes.com-ին հայտնի էդարձել, որ մեկ գրառման կամ նմանատիպ վերլուծության արժեքն է 15 հազար 100 դրամ:

Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ղեկավարն է Տիգրան Աբրահամյանը, այս տարի պետբյուջեից ստացել է 191 միլիոն դրամ:

Համաձայն կառավարության աշխատակազմի հետ կնքված պայմանագրի, այս ՊՈԱԿ-ը պարտավոր է հեռուստահաղորդումների, էլեկտրոնային կայքերի, հանրապետական թերթերի, սոցիալական ցանցերի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկատվության մշակում, ամփոփում անել համառոտ տեղեկանքում:

Կառավարություն-հասարակություն կապի ամրապնդման նպատակով հեռուստահաղորդումների, կայքերի, հանրապետական թերթերի մշտադիտարկում, տեղեկատվության մշակում, ամփոփում համառոտ տեղեկանքում եւ ռիսկերի կառավարում է իրականացվում, ինչպես նաեւ օտարալեզու լրատվամիջոցների մշտադիտարկում եւ համապատասխան տեղեկանքներ են պատրաստվում: Աշխատանքային օգտագործման տեղեկանքները տրամադրվում են վարչապետին եւ կառավարության աշխատակազմին:

Տարվա 12 ամսվա ընթացքում, 2 300 հրապարակում է արվում, որոնցից յուրաքանչյուրի միջինացված գինը սահմանված է 17 հազար 140 դրամ: Այս աշխատանքի համար նախատեսված է ընդհանուր 39 միլիոն 422 հազար դրամ:

ՊՈԱԿ-ը նաեւ իրակացնում է ՀՀ կառավարության գործունեության լուսաբանում էլեկտրոնային եւ տպագիր ԶԼՄ-ներում հոդվածների, տեղեկատվական նյութերի հրապարակման տեսքով, իսկ սոցիալական ցանցերում տեղեկատվական եւ վերլուծական բնույթ կրող գրառումներ կատարելով:

Տարվա 12 ամսվա ընթացքում նախատեսված է նման բովանդակությամբ 5480 նյութ հրապարակել, որոնցից յուրաքանչյուրի միջինացված գինը կազմում է 15 հազար 100 դրամ: Այս աշխատանքների համար էլ մեկ տարվա ընթացքում նախատեսված է ծախսել 82 միլիոն 748 հազար դրամ:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comments


bottom of page