ԱԶԳ ԻՄ ՏԱՌԱՊԱԾ. (բանաստեղծություն)
- 16 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

ԱԶԳ ԻՄ ՏԱՌԱՊԱԾ
Դարերի խորքից, դարերին հենված'
Գնում է անվերջ' ազգն իմ տառապած,
Որպես մի նավակ առանց արագաստ'
Լողում է անվերջ' ազգն իմ տառապած:
Արյան գետերով, փշոտ դաշտերով,
Նույնիսկ մահվան մեջ լույս, կյանք տեսնելով,
Երկնքում արծիվ, ցամաքում առյուծ'
Ուղի է կերտում ազգն իմ տառապած:
Ա'խ ինչեր, ինչեր, ինչեր չե'ն տեսել'
Խորիմաստ, թաղծոտ հայերի աչքեր'
Էլ պարսկական սուր, էլ թուրքի դաշույն,
Ամռան մեջ ձմեռ, գարնան մեջ աշուն:
Պատմության անիվն, որքան պտտվել'
միշտ նույն փոսում է կանգառը գտել,
Արևի լույսից դարերով զրկված'
Խաչտ քեզ կանթեղ' ազգ իմ տառապած:
Քո գլխին ուժգին պայթյուն որոտաց,
Ամեն հայ զավակ մի բեկոր դարձած'
Մնաց աշխարհում' անտեր, որբացած'
Ողբացիր անձայն' ազգ իմ տառապած:
Ազգ իմ տառապած, բայց և փառապանծ,
Ազգ իմ մահացած, բայց կենդանացած,
Ազգ իմ մոխրացած, բայց փյունիկ դարձած,
Ազգ իմ որբացած, բայց մորտ գտած:
Դեռ որքան, որքան պիտի դու քայլես
Այս սև ամպերի մթին քողի տակ,
Եվ որքան պիտի վշտերտ մաղես'
Մաղով այս կյանքի' անպոչ ու անտակ:
Որքան մասնիկներ դեռ պիտի պոկվեն'
Քո մի բուռ դարձած տկար պատկերց,
Որքան արցունքներ դեռ պիտի թափվեն'
Քո արյունոտված, թաղծոտ աչքերից:
Մենք ենք մեր լույսը, հույսն ու ապագան,
Մենք պիտի վառենք կանթեղը մեր տան,
Մենք զավակներն ենք' հայրերի հաղթած,
Մի բռունցք դարձիր' ազգ իմ տառապած:
Թող ապագայում զավակները մեր,
Երբեք չտեսնեն արցունք ու հարված,
Թող էլ ոչ մի հայ չդառնա անտեր
Եվ չասի երբեք' " ազգ իմ տառապած":
Հայ ազգի զավակ



















Комментарии