Եվրոպան Թուրքիայի տեղը չէ. Ավստրիայի ԱԳ նախարար
- Zohrap Amiryan
- 16 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

armedia.am-ը գրում է.
Եվրոպան Թուրքիայի տեղը չէ: Այդ մասին նոյեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը` դեմ արտահայտվելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելուն: ԵՄ ԱԳ նախարարները հանդիպել են Բրյուսելում Անկարայի հետ հարաբերություններում իրենց մոտեցումները համաձայնեցնելու համար:
«Եվրոպան Թուրքիայի տեղը չէ»,-ասել է Կուրցը, գրում է Deutsche Welle-ն: Նա քննադատել է այն, որ ԵՄ որոշ երկրների կառավարությունները Թուրքիայի հետ ապօրինի ներգաղթյալների մասին պայմանագրի պատճառով փորձում են «ձևացնել, թե ոչինչ չի կատարվում»: Ավստրիացի նախարարն ասել է, որ Թուրքիան, հետապնդելով և ձերբակալելով ընդդիմության ներկայացուցիչներին ու մահապատիժը վերականգնելու մտադրություն հայտնելով՝ «գնալով ավելի բացասական ուղղությամբ է շարժվում»:
«Հուսով եմ, որ հստակ դիրքորոշում կմշակվի: Թուրքիայում իրավական վիճակի ահագնացող վատթարացումը գնալով ավելի շատ է մտահոգում ԵՄ-ին»,-ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
Լյուքսեմբուգրի ԱԳ նախարար Ժան Ասելբորնն իր հերթին ասել է, որ Եվրամիությունը չի կարող պասիվ հետևել նրան, թե ինչպես է Թուրքիան փորձում վերականգնել մահապատիժը:
Comments