top of page

Գեներալիտետի դղյակներն ու թանկարժեք մեքենաներն ի՞նչ կապ ունեն 1000 դրամի նախագծի հետ. Դաշնակցական պա

  • Zohrap Amiryan
  • 16 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Գեներալիտետի դղյակներն ու թանկարժեք մեքենաներն ի՞նչ կապ ունեն 1000 դրամի նախագծի հետ, մեկը մյուսի հետ չպետք է խառնել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական աջակցության մասին նախագծին:

«Հազար դրամով բանակ հո չենք պահում, հարցը գաղափարն է, որ մարդիկ պիտի հասկանան, որ մասնակցություն ունենան պետության պաշտպանության գործին: Դրա ամենալավ օրինակը Իսրայելն է: Մենք պետք է ձեւաչափ գտնենք եւ բոլորը, որ իրենց հայ են զգում եւ ուզում են մասնակցել այս պաշտպանությանը, պետք է ձեւ ունենան մասնակցելու: Մարդկանց մի մաս կա, որ ինչ էլ անես՝ դժգոհ են: Ադրբեջանի ուզածն էլ էդ է, որ մենք էստեղ գզվռտվենք»,-ասել է դաշնակցական պատգամավորը:

Մանրամասները News.am կայքում

Comentarios


bottom of page