top of page

Պարոն նախագահը պիտի հասկանա, որ ջեբկիրությամբ երկիր չեն սարքում. Արմեն Մովսիսյան

  • Zohrap Amiryan
  • 16 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է երգիչ–երգահան Արմեն Մովսիսյան:

Պարոն Մովսիսյան, Հայաստանում տեղի ունեցողզարգացումներն ինչպե՞ս եք գնահատում։ Նոր կառավարությունը,որը բնորոշվում է իբրև տեխնոկրատների կառավարություն,փոփոխությունների հույս ներշնչո՞ւմ է:

– Նոր վարչապետը համակրելի քայլեր է անում՝ անկախ նրանից, որ իշխանության միջոցով է այդ պաշտոնին նստել, իհարկե՝ գովելի է: Թվում է, թե տեղի ունեցավ փոփոխություն, բայց կադրերի մի հսկայական մաս, որը հին կառավարության մեջ էր, հիմա անցել են նոր վարչապետի «նավը»: Հիմա արդյոք բավակա՞ն են այդ ուժերը, որ համարենք տեխնոկրատների կառավարություն, և արդյոք վարչապետը կունենա՞ քաղաքական կամք, հնարավորություն իրական փոփոխություններ իրականացնելու։ Վստահ եմ՝ հիմա շատերը կան, որ նոր վարչապետի սայթաքումներին են սպասում։ Ժամանակը կարճ է, իսկ այս կարճ ժամանակաընթացքում ի՞նչ կհասցնի նա: Բացի այդ, կադրերի մի մասը համոզիչ չեն, այսինքն՝ տեղի ունեցած գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:

– Նկատի ունեք, որ նախորդ կառավարությունից նախարարներիցոմանք պահպանվեցի՞ն։

– Այո, ներքին գործերի, արդարադատության, Սփյուռքի նախարարները, մի շարք պաշտոնյաներ։ Գուցե մի քիչ ավելի պրոֆեսիոնալ կադրեր ընտրեին, կարող է ուղղակի վարչապետին հնարավորություն չտվեցին այդ մասը փոփոխությունների ենթարկելու: Պետք է հաշվի առնել, որ այս նոր կառավարության մեջ նաև մարդիկ կան, որոնք նախորդ՝ քոչարյանական ժամանակից են։ Մենք ուղղակի կարճ հիշողություն ունենք, չենք հիշում կամ լավ չենք հիշում, որ նրանք այն ժամանակ էլ կային, և փաստորեն այդքան էլ բարվոք վիճակ չէր: Սա նմանվում է շպարի: Բայց, այնուամենայնիվ, իմ կարծիքով՝ վարչապետը ուզում է գործ անել, պետք է ուղղակի չխանգարել այս պարագայում, միայն բողոքով բան չի ստացվի։ Պիտի հաշվի առնենք, որ չկառավարության 25 տարիներին, երբ առուփախը երկրում դարձել է գերնպատակ, նաև մեր մեջ են բարոյական նորմեր խաթարվել։ Եվ այսօրվա վիճակի մի մասի կրողն էլ մեր հասարակությունն է, դա էլ պիտի հաշվի առնենք: Ես միշտ ասել եմ՝ ամեն մուտքի վրա վարչապետ չես կարգի, եթե նաև մեր մեջ, մեր գլխում չունենանք փոփոխություն:

– Դուք օրերս անդրադարձել էիք հարցին, որ բանակի կարիքներիհամար ամեն ամիս հանրությունից պիտի պահվի 1000-ական դրամ:Կառավարության նիստին այն հաստատվեց։ Ձեր կարծիքով՝ այսքայլով ի՞նչ է իշխանությունն անում ։

– Մեր երկիրը սողացող պատերազմի մեջ է։ Մեզ այսօր ռազմական նախարարության գլխին մենեջեր պետք չէ, մեզ պետք է զինվորական անձնավորություն: Մենք Շվեյցարիա կամ ԱՄՆ չենք: Ինչ վերաբերում է 1000-ական դրամներին, այդ 1000 դրամների պատմությունն ո՞վ է առաջ քաշում՝ մարդ, որն 8 տարի խաբե՞լ է ժողովրդին, մարդ, որն ամեն երկրորդ բառը ստե՞լ է, մարդ, որն անընդհատ մտել է ժողովրդի գրպա՞նը, և այսօր ուզում է համոզել, որ այդ հավաքվող 1000 դրամները պետք է ուղարկի ժողովրդի ծոցից ելած զինվորի համա՞ր: Ժողովուրդը վերջինն էլ կտա զինվորի համար, բայց ինչի՞ն հավատա, ո՞ւմ վստահի: Մենք, օրինակ, խումբ ունենք ապրիլից, որ արդեն 5-6 հոգուց դարձել է 300-ից ավելի ու աճում է. մարդիկ ամեն ամիս սիրով, կամավոր, հասկանալով՝ ինչի համար, միանում են, բանակային ծրագիր է հիմքում. մի պայման կա, որ մարդկանց համոզիչ է թվում: Ամեն դրամ շատ-շատ թափանցիկ է հասցվում նպատակին, և վերջ՝ հայ մարդը արդեն վստահում է: Թե չէ՝ սա կստացվի ուզում էինք ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ՝ ջեբկիրություն: Ինքը, եթե այդքան համարձակություն ունենար, մի քիչ կողքինների գրպանները փորփրեր, ոչ թե 1000 դրամներ, այլ այնքան պետական գողացված միջոցներ կգտներ, որ այդ հարցը միանգամից մեջտեղից դուրս կգար: Քանի երկիրը տնտեսական ու իշխանական ճահճում է գտնվում, միայն բանակը առանձին միավոր դիտարկելը բարդ է. կա՛մ բանակը պիտի վերցնի այդ երկիրն իր ձեռքը, որ կարողանա հասկանալ, թե ինչպես է տեր կանգնում այդ երկրին, կա՛մ երկիրը պիտի զարգանա, որ տեր կանգնի բանակին: Մարդ, որը նպաստել է ճահճի գոյացմանը, այսօր մտնում է ժողովրդի գրպանը, որ բանակի՞ն օգնի, թոփ մենեջերի կերպարո՞վ. անընկալելի է, անհասկանալի…

Մանրամասները այստեղ

Commenti


bottom of page