top of page

Կարելի է արդյոք սեքսով զբաղվել կաթնասնկախտի (կանդիդոզ) դեպքում |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 16 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Կանդիդոզը սնկային հիվանդություն է, որ հանդիպում է և մարդկանց և կենդանիների մոտ: Հեշտոցային կանդիդոզի դեպքում կնոջ մոտ առաջանում է այրոց, քոր ու դիսկոմֆորտի զգացողություն: zdorovie.com-ը ներկայացրել է 5 գործոն, որոնք կպարզաբանեն այդ խնդր առկայությունը 1. Սեքսը կարող է ցավոտ լինել Մասնագետները նշում են, որ կաթնասնկախտը կարող է առաջացնել հեշտոցային հյուսվածքների բորբոքում, գրգռվածություն ու քոր: Քանի որ այդ հատվածը աչքի է ընկնում իր բարձր զգայնությությամբ , ուստի սեքսը կարող ավելի է ուժեղացնել տհաճ ախտանշանները:

Հարկավոր է հաշվի առնել նաև ևս մեկ փաստ. կաթնասնկախտը խախտում է հեշտոցի քսուքի բնական արտազատման մակարդակը: 2. Կաթնասնկախտը վարակիչ է

Չնայած կաթնասնկախտը չի մտնում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կազմի մեջ , այնուամենայնիվ այն կարող է սեքսի ժամանակ փոխանցվել զուգընկերջը: Վիճակագրության համաձայն, կաթնասնկախտով տառապող կանաց հետ ազատ սեքսից հետո տղամարդկանց 15%-ի մոտ առնանդամի վրա հայտնվում է ցան, որը առաջացնում է քոր:

Կաթնասնկախտի հաճախակի հայտնվելու դեպքում խորհուրդ է տրվում զուգընկերոջ հետ միասին դիմել բժշկի: 3. Կաթնասնկախտը կարող է երկարաձգվել Քանի որ հեշտոցային հյուսվածքները գտնվում են բորբոքված վճակում, ապա սեքսը կարող է հյուսվածքների հավելյալ գրգռման հետևանքով դանդաղեցնել վերականգման ժամանակահատվածը: Մասնագետները նշում են, որ գոյություն ունեն նաև կաթնասնկախտի դեմ պայքարող քսուքներ, որոնք կարող են սեքսի ժամանակ մաքրվել, ավելին նման որոշ քսուքներն անգամ օժտված են պահպանակները քայքայող հատկություններով:

Այդ պատճառով, ցանկալի է քսուքների կամ հաբերի օգտագործման շրջանում, որոշ ժամանակով հրաժարվել սեքսից: Այդ միջոցները կարող են բուժել ինֆեկցիան 72 ժամվա ընթացքում: 4. Բարձրանում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ռիսկը Չբուժված կաթնասնկախտը բարձրացնում է մի շարք ինֆեկցիաների, այդ թվում նաև սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների առաջացման ռիսկը: Սեքսի ժամանակ հեշտոցային հյուսվածքների գրգռված մակերեսի վրա կարող են առաջանալ միկրոսկոպիկ ճաքեր, որոնց միջոցով բակտերիաներն ու վիրուսները շատ հեշտ կարող են թափանցել օրգանիզմ: 5. Կաթնասնկախտը կարող է նաև լինել սեռական ճանապարհով փոխանցվող թաքնված վարկ Կաթնասնկախտի որոշ ախտանշաններ (քորը, այրոցն ու հեշտոցի արտադրությունը) կարող են լինել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտանշան: Մասնագետները նշում են, որ նման դեպքերում հակասնկային դեղամիջոցներով ինքնաբուժումը կարող է քողարկել հիվանդության առաջացման հիմնական պատճառը: Այդ պատճառով, ամեն դեպքում, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

Կաթնասնկախտը հանդիսանում է հեշտոցային ինֆեկցիայի առաջացման հնարավոր պատճառներից ընդամենը մեկը, ուստի չարժե զբաղվել կաթնասնկախտի ինքնաբուժությամբ, քանի որ հիվանդությունը կարող է ունենալ այլ բնույթ:

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page