Կտավատի ալյուրի օգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 16 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Կտավատի ալյուրը ոչ միայն շատ համեղ է, այլև` անչափ օգտակար: Հայտնի է, որ ցորենի բարձրակարգ ալյուրը գրեթե ոչ մի օգտակար հատկություն չունի, սակայն դրա կալորիականությունը շատ բարձր է: Ցորենի ալյուրին կտավատի ալյուր (1/3 մասը) ավելացնելով` կարելի է թխվածքը հագեցնել վիտամիններով` միևնույն ժամանակ իջեցնելով դրա կալորիականությունը:
Նման ալյուրի 100 գրամում պարունակվում է 12 գրամ ածխաջուր, մինչդեռ նույնքան ածխաջուր պարունակվում է ցորենի ալյուրի 70 գրամում: Կտավատի ալյուրը նաև հարուստ է մեծ քանակությամբ օգտակար Օմեգա (6, 9) ճարպաթթուներով, բուսական սպիտակուցներով և տարբեր միկրոտարրերով (ցինկ, կալիում, մագնեզիում):
Կտավատի ալյուրը կարգավորում է աղիների աշխատանքը, քանի որ պարունակում է կտավատի լորձ և մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր: Բացի այդ, կտավատի ալյուրը պարունակում է նաև մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք նույնպես անչափ կարևոր ու օգտակար են օրգանիզմի համար:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Comments