top of page

Աֆրիկայում ձիուց ընկած զբոսաշրջիկը հայտնվել է առյուծի առջև և ողջ մնացել (տեսանյութ)

  • Zohrap Amiryan
  • 16 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert. am-ը հղում կատարելով The Daily Mail-ին գրում է.

Բոտսվանայում զբոսաշրջիկն ընկել է ձիուց, բախվել առյուծի հետ և ողջ մնացել: Միջադեպը տեղի է ունեցել Օկավանգո գետի դելտայում:

Էլի անունով տղամարդն ու նրա կինը ձի են վարել զբոսաշրջիկների խմբի հետ: Առյուծին նկատելուն պես զբոսաշրջիկներն արագացրել են իրենց ընթացքը, և գիշատիչն ընկել է նրանց հետևից:

Աղբյուրը մանրամասնում է, որ ինչ-որ պահի Էլին իր ձիուց ընկել է գետի մեջ, և մյուս զբոսաշրջիկները միանգամից չեն նկատել դա: Ջրից դուրս գալով տղամարդը բախվել է առյուծին, սակայն կենդանին չի հարձակվել նրա վրա: Արդյունքում՝ տղամարդուն հաջողվել է փախուստի դիմել և միանալ իր խմբին:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Commentaires


bottom of page