top of page

Գիտնականները պարզել են, թե որն է հղիությունից հետո ավելորդ քաշից ազատվելու ամենաարդյունավետ ու արագ

  • Zohrap Amiryan
  • 17 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Նյու-Յորքի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ռիչարդ Դեյնսի խոսքով՝ հղիությունից հետո կազմվածքը կարգի բերելու համար ոչինչ անել պետք չէ, քանի որ այդ հարցում մայրիկներին օգնում է կրծքով կերակրելը: Կրծքով կերակրելու ընթացքում կինն օրական այրում է առնվազն 500 կալորիա: Սա ևս մի առիթ է՝ գոնե մեկ տարի երեխային կրծքով կերակրելու համար:

Բնականաբար շատ կարևոր են նաև առողջ ու ճիշտ սննդակարգը, սպորտով զբաղվելն ու հաճախ զբոսնելը: Այս ամենին հետևելն իրականում այդքան էլ բարդ չի լինի, քանի որ կանայք այդ ընթացքում աշխատում են օգտագործել առավելագույնս առողջ սնունդ և բավական շատ են շարժվում՝ հատկապես, երբ երեխան սովորում է քայլել:

Բացի այն, գիտնականներն ընգծում են, որ կրծքով կերակրելն ունի մի շարք այլ առավելություններ էլ: Երեխայի համար այն անփոխարինելի է, քանի որ մայրական կաթով սնվող երեխանները շատ ավելի առողջ են մեծանում և քիչ են տառապում ալերգիաներով, ճարպակալմամբ, շաքարային դիաբետով: Սակայն կրծքով կերակրելը նաև շատ օգտակար է կանանց համար:

Կանայք այս կերպ պաշտպանում են իրենց երկրորդ տիպի շաքարային դիաբետից, նվազեցնում հետծննդաբերական արյունահոսության ու քաղցկեղի առաջացման հավանականությունը, ամրապնդում ոսկորները:

Հաճախ կանանց մոտ հարց է առաջանում, թե որքան ժամանակ է հարկավոր երեխային կրծքով կերակրել: Մասնագետների հավաստմամբ՝ կրծքով կերակրելու ժամանակահատվածի տևողությունից է կախված երեխայի առողջությունը:

Երեխան պետք է մայրական կաթով սնվի առնվազն 6 ամիս և ավել, քանի որ դա հետագայում ազդում է երեխայի մտավոր կարողությունների վրա:

Հետազոտությունները ցույց են տվել, որ 6 ամսից ավել մայրական կաթով սնված երեխաները հետագայում ավելի քիչ են ունենում մտավոր խնդիրներ: Բացի այդ, նման երեխաներն ավելի արագ են զարգանում և լավ են սովորում դպրոցում:

Հարկ է նաև նշել, որ կրծքով կերակրելը նվազեցնում է մաստոպաթիայի առաջացման հավանականությունը, բարելավում է երեխայի ու մոր միջև եղած հուզական կապը և երջանկացնում է կնոջը:

Նյութը ' Tert.am Medicine-ի

Yorumlar


bottom of page