Ապրիլյան պատերազմի զոհերից՝ Արցախի հերոս Աբաջյանի ու Սլոյանի ծնողները դրական են վերաբերվում «1000 դր
- Zohrap Amiryan
- 17 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

1000 դրամների մասին» օրինագիծը շարունակում է ենթարկվել բուռն քննադատության թե՛ սոցիալական ցանցերում բազմաթիվ քաղաքացիների, հասարակական ու քաղաքական գործիչների կողմից, թե՛ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորներից շատերի կողմից: Քննադատության պատճառներից մեկն էլ այն է, որ նոր օրինագծի համաձայն՝ հավաքագրված հազարական դրամներով հիմնադրամը լուծելու է միայն 2017 թվականի հունվարի 28-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների փոխհատուցման հարցը: Tert.am-ը զրուցել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հոր՝ Քալաշ Սլոյանի հետ։ Վերջինս նշել է, որ «1000 դրամների մասին» օրինագծին դրական է վերաբերվում՝ անկախ այն հանգամանքից, որ այն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 28-ից հետո: «Ես գոհ եմ թե՛ մինչ օրս պետության օգնությունից, թե՛ «1000 դրամների մասին» օրենքից»,- նշել է Քալաշ Սլոյանը:
Մանրամասները Tert.am կայքում
Comments