Поиск
Արեգ Կյուրեղյանը ոտքի չի կանգնել, քննիչին հարցրել է մարտի 1-ի սպանդի մասին (տեսանյութ) | Ա1+
- Zohrap Amiryan
- 17 нояб. 2016 г.
- 1 мин. чтения
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը ոտքի չի կանգնել , երբ դահլիճ է մտել դատավոր Աննա Մաթեւոսյանը։ Ապա` դռնփակ նիստում հարց է ուղղել քննիչին: «Նա հարցրեց, արդյո՞ք բացահայտել եք այն անձին կամ անձանց , ովքեր կազմակերպել եւ իրականացրել են 2008 թ մարտի 1-ի սպանդը»,- ասաց նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում էր Սասնա ծուռ Արեգ Կյուրեղյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը որոշեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը:
Comments