Թուրքերը պատրաստ չեն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ առանց նախապայմանների. Նախագահ
- Zohrap Amiryan
- 17 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին և Sputnik Արմենիայի համար տված բացառիկ հարցազրույցում խոսել է նաև հայ–թուրքական սահմանի բացման մասին։ Հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է միայն Երևանի և Անկարայի փոխադարձ ցանկության դեպքում, ասել է Սերժ Սարգսյանը։
«Ես միշտ ասում եմ, որ ցանկացած հարսանիք և ընտանիքի ստեղծում պահանջում է երկուսի համաձայնությունը։ Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50 տոկոսով լուծված է, դա այդ դեպքը չէ։ Այդ առումով մեզանից ոչինչ կախված չէ»,- ասել է Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին։ Նրա խոսքով` մինչև 2009 թվականը Հայաստանի մի քանի բարեկամները խոսում էին այն մասին, որ մենք ունենք ցեղասպանության բարդույթ, որ մենք ուղղակի չենք ցանկանում ինչ-որ հարաբերություններ հաստատել թուրքերի հետ, քանի դեռ նրանք չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։
«Բայց մենք գնացինք դրան։ Դուք հասկանում եք իմ դրությունը, այդ ժամանակ ես շրջեցի գրեթե ամբողջ աշխարհով` հանդիպելով հայ սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ հազարավոր հայազգի քաղաքացիներ են դուրս գալիս և բողոքում, պահանջում են չստորագրել այդ արձանագրությունները։ Ես աշխատում էի, համոզում, խնդրում»,- ասել է նախագահը։
«Արդյունքում ստորագրեցինք, բայց նրանք իրենց պարտավորությունները չեն կատարում։ Էլ ի՞նչ անել։ Տեղի տալ և ասել. «Այո, եկեք անվտանգության գոտին հանձնենք Ադրբեջանին», իսկ Թուրքիան կբացի սահմանները։ Իսկ հետո՞։ Երեք ամիս, մեկուկես տարի, երեք տարի հետո կլինի ինչ-որ հակամարտություն, կրկին կփակի։ Դա կախված չէ մեզանից»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Մանրամասները այստեղ
Comments