top of page

Սերժին, Գալուստին, Կարենին և այլոց մեղադրելու փոխարեն էկեք չվախենանք ու ինքներս մեզ մեղադրենք

  • Zohrap Amiryan
  • 17 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

1000 դրամի օրինագիծն ընդունվեց: Ցավալին էն չի, որ ընդունվեց, այլ ցավալին էնա, որ ինչ ուզում անում էն հայաստանցիների գլխին(դե ժողովուրդ մի քիչ մեզ չի սազում)իսկ հայաստանցիները մենակ ֆեյսում կամ պատերի տակ բողոքում էն: Զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են էս իշխանությունների կատարած անօրինական քայլերից ու հոգու խորքում դեռ հավատում էն, որ իշխանությունը կբարիանա: Էս 1000 դրամի օրինագիծը հետևանքնա մեր հայաստանցիներիս լռության, մեր անգիտակցության, մեր թուլության ու դեռ բառեր էլ չեմ գտնում, որ նկարագրեմ մեր էս սխալ վիճակը: Ասածս էնա, որ Սերժին, Գալուստին, Կարենին և այլոց մեղադրելու փոխարեն էկեք չվախենանք ու ինքներս մեզ մեղադրենք, որովհետեվ Սերժը, Գալուստը, Կարենը և այլոք մեր թուլության ու անգիտակցության հետևանքն էն: Դադարեք զարմանալ իշխանության անօրինականությունների վրա, զարմացեք ինքներտ ձեր վրա, թե ոնցա պատահել, որ ինչ ուզում անում էն , իսկ մենք թաքուն բողոքում, սրտներս թեթևացնում, ու հաջորդ օրը նորից նստում ենք թախտին ու սպասում ենք բախտին... Հաա մեկ էլ Վարդան Պետրոսյանի ներկայացումից մի հատված միտքս ընկավ անպայման նայեք.

コメント


bottom of page