top of page

Հայաստանը ռուսական նոր ռազմաբազաների կարիք չունի. Սերժ Սարգսյան

  • Zohrap Amiryan
  • 17 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում ռուսական նոր ռազմաբազաներ տեղակայելու կարիք չկա. բավական է միայն ռազմական հզորություն հաղորդել եղածին:

«Կարծում եմ՝ դրա կարիքը չկա, քանի որ ռազմաբազան ունի բոլոր հնարավորությունները՝ ներառելու անհրաժեշտ բոլոր տարրերը: Այդ իսկ պատճառով՝ փոքրիկ Հայաստանի համար մի ռազմաբազան բավական է. դրան ուղղակի պետք է ռազմական հզորություն հաղորդել»,- նախագահ Սարգսյանի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն

Գյումրիում ռուսական 102-րդ Ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետը 2010 թվականին երկարաձգվել է մինչև 2044 թվական:

Նյութը ' armedia.am-ի

Comentarios


bottom of page