top of page

Ռուբեն Հայրապետյանը կոշտ է պատասխանել Հրաչյա Ռոստոմյանին

  • Zohrap Amiryan
  • 17 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

TERT.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ մեդիայի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ հնչեցրած մտքերին.

Հայտարարությունը ներկայացված է ՀՖՖ-ի պաշտոնական կայքում.

«Ափսոսում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար պարոն Ռոստոմյանն այդպես էլ չհասկացավ ասածներիս խորհուրդը և, ձևանալով Օլիմպիական Խարտիայի «մեծագույն» մասնագետ, բերեց խնդրո առարկայի հետ բացարձակապես ընդհանրություն չունեցող օրինակ` մեկ անգամ ևս ապացուցելով, որ, միգուցե, ավելի լավ է զբաղվի իր առաջին մասնագիտությամբ՝ ո՞վ գիտի՝ հնարավոր է և հաջողությամբ:

Շատ ավելի ափսոսում եմ, որ միայն «նախարարական» երկրորդ փորձից «մեծագույն» մասնագետը հասկացավ, որ պետք է զբաղվի բոլոր մարզաձևերով՝ ներառյալ ֆուտբոլը, բայց, ավաղ, դեռևս չի հասցրել հասկանալ, որ խոսքը կազմակերպված և պրոֆեսիոնալ ֆուտբոլի մասին չէ, առավել ևս՝ ֆուտբոլի հավաքականի, նրա մարզչի և այլն:

Մանրամասները սկզբնաղբյուրում

コメント


bottom of page