top of page

Պարո՛ն Շաբոյան, Ձեր ջանքերն ուղղեք առաջնային սպառման ապրանքների շուկա. վարչապետը «Երևանի գարեջրից» 1

  • Zohrap Amiryan
  • 18 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ «Երևանի գարեջուր» գործարանից 110 մլն դրամ բռնագանձելու որոշմանը: Վարչապետի խոսքով՝ չնայած հանձնաժողովն անկախ մարմին է, սակայն դա իրենց չի զրկում կարծիք հայտնելու հնարավորությունից։ «Պարոն Շաբոյանին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հորդորում ենք իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկայի վրա, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են»,-ասել է նա։

Comments


bottom of page