Поиск
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից բաժանվելուց հետո որոշել է լեսբուհի դառնալ. ամերիկյան ԶԼՄ-ներ
- Zohrap Amiryan
- 17 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին խոստովանել է, որ նախկինում սիրուհի է ունեցել և կցանկանար շարունակել ուսումնասիրել իր լեսբիական կողմը: Այս մասին գրում է Life.ru-ն` հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին: Նշվում է, որ Բրեդ Փիթից բաժանվելուց հետո Ջոլին այլևս չի ցանկանում հարաբերություններ ունենալ տղամարդկանց հետ: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները` վկայակոչելով դերասանուհուն մոտ կանգնած անանուն աղբյուրին, դերասանուհին մտածում է իր նախկին սիրուհու` Ջեննի Շիմիցուի հետ հարաբերությունները վերականգնելու մասին: Շիմիցուն ևս ամերիկուհի մոդել և դերասանուհի է, ով ճապոնական ծագում ունի: Նրանց միջև սիրավեպ է եղել 1996-ին, երբ նրանք միասին նկարահանվել են Foxfire ֆիլմում:
Նյութը ' TERT.am-ի
Commenti