Մհեր Սեդրակյան` 5040 դրամ, Սամվել Ալեքսանյան` 5670. ԱԺ-ում ով որքան է փոխանցել զինծառայողներ
- Zohrap Amiryan
- 18 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.
Նոյեմբերի 17-ից հասնելի է դարձել վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ԱԺ աշխատակազմի կողմից ստեղծված աջակցության հիմնադրամի կայքը: Այստեղ նշված են աշխատակիցների անուններն ու պաշտոնը` փոխանցված գումարի չափի հետ միասին: Ըստ այդմ, մինչ այս պահը փոխանցվել է 2.036.080 դրամ: Հատկացումների շարքում նվազագույն գումարը 160 դրամն է, որը փոխանցել է լուսանկարիչը, իսկ ամենաբարձրը` 466390 դրամ, որը հատկացրել է ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: 11910 դրամ փոխանցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, 9260 դրամ` փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) 5040 դրամ է փոխանցել, Առաքել Մովսիսյանը (Շմայս)` 6630, Սեյրան Սարոյանը` 6610, Սամվել Ալեքսանյանը` 5670 դրամ: Հիշեցնենք` հանգանակությունը կատարվում է կամավոր` ով որքան ցանկանա:
Comments