Գնդակը գտնվում է թուրքերի դաշտում. Սերժ Սարգսյան
- Zohrap Amiryan
- 18 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Armedia.am-ը գրում է.
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահը հարցազրույց է տվել «Sky News Arabia» հեռուստաընկերությանը: Հարցազրույցում ՀՀ նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և դրանց կարգավորման խնդրին:
Հարցին, թե ինչպե՞ս կբնութագրեք Երևանի և Անկարայի հարաբերությունները, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Կբնութագրեի որպես հարաբերությունների բացակայություն: Մենք այսօր փաստորեն որևէ հարաբերություններ չունենք Անկարայի հետ, որովհետև, ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, մենք մի քանի տարի առաջ հանդես եկանք նախաձեռնությամբ՝ Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ առանց որևէ նախապայմանի: Տևական բանակցություններից հետո մենք Շվեյցարիայում փաստաթուղթ ստորագրեցինք, ընդ որում փաստաթղթի ստորագրմանը ներկա էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների արտգործնախարարները՝ գրեթե ամբողջական կազմով: Նրանք վկա էին այդ փաստաթղթի ստորագրմանը: Բայց այդ փաստաթուղթը ենթադրում էր վավերացում զգային խորհրդարանների կողմից: Սակայն, ցավոք սրտի, Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվեց այդ փաստաթուղթը վավերացնել: Մենք շատ ջանք էինք ներդրել, որպեսզի այդ փաստաթուղթը իրականություն դառնա: Ես մեկ շաբաթվա ընթացքում շրջել եմ գրեթե ամբողջ աշխարհով մեկ, հանդիպել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ Լիբանանից մինչև Լոս Անջելես, մինչև Նյու Յորք, մինչև Դոնի Ռոստով, բայց այնուհանդերձ թուրքական ղեկավարության՝ չգիտեմ ինչ-ինչ պատճառով բռնած դիրքորոշումը բերեց նրան, որ այդ փաստաթուղթը մինչև հիմա այնտեղ որոշակի դարակներում է: Մենք այլևս քայլ անելու որևէ առիթ կամ հնարավորություն չունենք, որովհետև գնդակը գտնվում է թուրքերի դաշտում, և նրանք են, կարծում եմ, որ հիմա պետք է քայլ կատարեն»:
Comments