top of page

Ալիևը պատասխանել է հարցին, թե արդյոք իր երեխաներն ապագայում զբաղվելու են քաղաքականությամբ

  • Zohrap Amiryan
  • 18 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

TERT.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լրատվական գործակալությունների համաշխարհային V-րդ կոնգրեսի մասնակիցների խմբի հետ հանդիպմանը խոսել է իր երեխաների մասին, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանի նախագահը պատասխանել է Լրատվական գործակալությունների եվրոպական դաշինքի նախագահ, «TT» շվեդական գործակալության գործադիր տնօրեն Յոնաս Օլոֆ Էրիքսոնի հարցին, թե արդյոք ապագայում նրա երեխաները զբաղվելու են քաղաքականությամբ: Իլհամ Ալիևն ասել է, որ դա կախված է նրանց ցանկությունից և պլաններից:

«Կարծում եմ, որ նրանք դեռ գոհ են իրենց գործունեությունից: Իմիջիայլոց, նրանցից երկուսը, ի թիվս այլնի, կապված են նաև մեդիայի հետ: Ավագ դուստրս երկար տարիներ է, ինչ «Բաքու» ամսագրի գլխավոր խմբագիրն է: Իմ երկրորդ դուստրը նույնպես զբաղվում է լրագրության հետ կապված հարցերով: Նա լրագրողի կրթություն է ստացել: Որդիս ուսանող է: Նրա հետագա ընտրությունը կախված է նրանից: Նա տնտեսագիտական կրթություն է ստանում Բաքվի համալսարանում: Այդկերպ՝ դա նրանց որոշումը կլինի: Եթե նրանք ցանկանան կապել իրենց ապագան քաղաքականության հետ, դա կլինի նրանց ընտրությունը»,- ասել է Ալիևը:

Comments


bottom of page