Ինչու՞ է առաջանում բերանի չորությունը և ինչպես ազատվել դրանից |Tert.am Medicine
- 18 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ինչպես նշում են մասնագետները, 65 տարեկանից բարձր յուրաքանչյուր 2-րդ մարդ տառապում է բերանի չորությամբ (քսերոստոմիա), խանգարում, որի առաջացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Օրինակ լորձի արտազատմանը կարող են խանգարել՝ · քնաբերների երկարատև ընդունումը, հակավիրուսային, հակահիստամինային, հիպոտենզիվ դեղամիջոցների, հակադեպրեսանտների ու հանգստացնող միջոցների ու մի շարք այլ դեղամիջոցների ընդունումը: · շաքարային դիաբետը · ստամոքսի հիվանդությունները, օրինակ գաստրիտը · նյարդային խանգարումները
Եթե վերոթվարկյալ խնդիրներից որևէ մեկը ձեզ մոտ առկա չէ, ապա փորձեք վարվել հետևյալ կերպ. · Օրվա ընթացքում կում-կում խմեք հատապտուղներով կամ ցիտրուսային մրգերով ջուր: · Հրաժարվեք սուրճից ու ալկոհոլից, քանի որ նրանք նպաստում են ջրազրկմանը: · Մի ծխեք: Այդ վնասակար սովորության պատճառով բերանի չորությունն ավելի արտահայտիչ են դառնում: · Օրվա ընթացքում հաճախակի լեզվով մերսեք լնդերն ու այտերի ներսի մակերեսը: · Ծամեք մաստակ ու ծծեք առանց շաքարի սառբնաշաքար: Նրանք խթանում են լորձաթաղանթի գործունեությունը:
· Սննդի մեջ ավելացրեք մի փոքր կծու պղպեղ, այն պարունակում է կապսացին, որը ուժեղացնում է օրգանիզմի հեղուկի՝ քրտինքի, արցունքի ու թքի սեկրեցիան: Սակայն, եթե ունեք ստամոքսի հետ կապված խնդիրներ, ապա պղպեղը հակացուցված է:
· Խոնավեցրեք սենյակի օդը: Օդափոխիչներն ու ջեռուցման կաթսաները չորացնում են օդը, ինչն ավելի է բարդացնում բերանի խոռոչի չորությունը:
Նյութը ' Tert.am Medicine-ի



















Комментарии