top of page

«Տեսուչը պետք է լինի ոչ թե վերահսկող ու պատժող, այլ՝ աջակցող»(տեսամյութ)|Ա1+

  • Zohrap Amiryan
  • 18 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Գործադիր մարմնի նիստն այսօր ևս սկսվեց վարչապետի հանձնարարականներով: Առաջինը վերաբերում էր տեսչական ստուգումներ իրականացնող նախարարություններին եւ կառավարությանն առընթեր մարմիններին: «Տեսչական ստուգումներն իրականացնելիս պետք է առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող-սուբյեկտ համագործակցության սկզբունքով: Տնտեսավորողները տեսուչին պետք է դիտարկեն ոչ թե որպես վերահսկող, ստուգող կամ պատժող, այլ՝ աջակցող»,- նշեց վարչապետը: Ըստ կառավարության ղեկավարի՝ տեսուչները պետք է տան խորհրդատվություն եւ վարեն խրախուսական քաղաքականություն. «Իսկ եթե կլինեն այնպիսի ընկերություններ, որոնք զգուշացումներից եւ աջակցությունից հետո էլ կշարունակեն սխալ գործելաոճ, ապա կկիրառվի պատժամիջոց»,- ասաց վարչապետն ու հանձնարարեց մշակել եւ ներկայացնել տնտեսվարողների հետ հետադարձ կապի մեխանիզմ:

Comments


bottom of page