Поиск
Արեգակնային համակարգի մոտ սուպերերկիր է հայտնաբերվել
- Zohrap Amiryan
- 19 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Աստղագետների միջազգային խումբը սուպերերկիր դասի նոր մոլորակ է հայտնաբերել, որը գտնվում է մեր Արեգակնային համակարգից մոտ 33 լուսային տարի հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Sci-News.com-ը:
Gliese 536b (կամ GJ 536b) անվանումը ստացած օբյեկտը մոտ 5,4 անգամ ծանր է Երկրից: Այն պտտվում է Gliese 536 աստղի շուրջը 0,067 աստղագիտական միավոր հեռավորության վրա: Մոլորակի ուղեծրային շրջանը կազմում է 8,7 օր:
Գիտնականները նշում են, որ Gliese 536b-ն չափազնաց մոտ է իր աստղին և ներառված չէ այսպես կոչված՝ բնակելի գոտում:
Մանրամասները այստեղ
Comments