«Մեր հայ գործընկերները երբեք արդար չեն լինում». Չավուշօղլու
- 19 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ Ստամբուլում հայ պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցը զայրացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին: Նահապետյանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը:
Ի պատասխան հայ պատգամավորի հնչեցրած հարցի` Թուրքիայի արտգործնախարարը ասել է.
«Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ` Դուք Հայաստանից եք, ես թուրք եմ: Սակայն նախ և առաջ անհրաժեշտ է արդար լինել: Մանավանդ, եթե քաղաքական գործիչներ ենք: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկար տարիներ տեսել եմ, որ դժբախտաբար մեր հայ գործընկերները երբեք արդար չեն լինում: Ինչպե՞ս եք ասում, որ մենք աջակցում ենք ԻՊ-ին»:
Մանրամասները այստեղ



















Комментарии