top of page

Վարչապետն այսօր հանդիպելու է համացանցում ակտիվ քաղաքացիների ու բլոգերների հետ

  • Zohrap Amiryan
  • 19 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կհանդիպի համացանցում ակտիվ օգտատերերի ու բլոգերների հետ, որոնց երեկ զանգահարել են Կարեն Կարապետյանի աշխատակազմից և հրավիրել հանդիպման` կարծիքներ փոխանակելու,-այս մասին տեղեկացանք TERT.am կայքից: Նման հրավերներ են ստացել են բլոգերներ Տիգրան Քոչարյանը, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Իզաբելլա Աբգարյանը: Վերջինս Tert.am–ի հետ զրույցում հայտնեց. «Հույս ունեմ, որ կլինի կարծիքների փոխանակում, և հնարավոր կլինի փոխանցել այն ամենը, ինչի մասին գրում ենք և ինչը գտնում ենք անհրաժեշտ տեղ հասցնել: Եթե այդպես չլինի, կլինի հիասթափեցնող, ինչպես եղել են նախկինում, երբ ասվածը տեղ չի հասել, կամ չենք ստացել պատասխաններ ու դրանք վերածվել են պրոտոկոլային հանդիպումների»:

Անուշ Դաշտենց

Comments


bottom of page