top of page

Ինչպես ապահովել ոտքերին ճիշտ հիգիենա. կոշիկը տհաճ հոտից ազատվելու 7 արդյունավետ ու պարզ մեթոդ|Tert.a

  • Zohrap Amiryan
  • 20 нояб. 2016 г.
  • 3 мин. чтения

Որպեսզի կարողանաք մեկընդմիշտ ազատվել կոշիկների տհաճ հոտից, հարկավոր է պայքարել ոչ միայն հետևանքի, այլ նաև նրա առաջացման պատճառի դեմ: Երբեմն պատահում է այնպես, որ կոշիկի ներքին մակերեսը մեծ արագությամբ ներծծում է քրտինքն ու այն պահում է այնտեղ: vajnoe.com-ը ներկայացրել է մի քանի բավականին պարզ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել կոշիկների տհաճ հոտից: 1. Կերակրի սոդա Բացի իր մաքրող հատկություններից, կերակրի սոդան համարվում է նաև հիանալի ադսորբենտ, ինչի շնորհիվ էլ կերակրի սոդան կլանում է հոտն ու խոնավությունը։ Հարկավոր է ընդամենը յուրաքանչյուր կոշիկի մեջ լցնել 1ճ/գ կերակրի սոդա(ներդիրի վրա) ու թողնել այդպես ամբողջ գիշեր: Առավոտյան արդեն կոշիկի տհաճ հոտը անհետացած կլինի: 2. Տալկ Կրունկով կոշիկներ

Տալկն ազդում է սոդայի նման: Այն իր մեջ է կլանում խոնավությունը և նման կերպ կլանում ու չեզոքացնում է վատ հոտը:

Կարող եք նրա առավելությունները տարբեր կերպ օգտագործել:Կարող եք այն սոդայի նման լցնել կոշիկի մեջ, թողնել ամբողջ գիշեր ու առավոտյան այն կոշիկի միջից մաքրել կամ կարող եք լցնել ոտնաթաթերի վրա, որով նաև կկանխեք քրտնարտադրությունը: 3. Ազատվել բակտերիաներից Նարդոսը(լավանդա) բակտերիաների դեմ

Եվս մեկ արդյունավետ միջոց է հանդիսանում նարդոսով կամ եղեսպակով կոշիկի տհաճ հոտից ազատվելու մեթոդը, քանի որ այդ 2 բույսերն էլ հիանալի չեզոքացնում են տհաճ հոտը:

Հարկավոր է ընդամենը մի քանի տերև եղեսպակ կամ մի քանի ճյուղ նարդոս դնել կոշիկներից յուրաքանչյուրի մեջ ու դնել դրանք դրսում, որպեսզի նրանք կարողանան բնական ճանապարհով օդափոխվել(դա կօգնի ազատվել բակտերիաներից): Հաջորդ առավոտյան արդեն ձեր կոշիկները հիանալի վիճակում կլինեն ու դուք կկարողանաք ամբողջ օրը քայլել առանց դիսկոմֆորտի:

4. Նարինջ, կիտրոն կամ թուրինջ

Կիտրոնը պայքարում է հոտի դեմ Դեն մի նետեք ցիտրուսային մրգերի կեղևները , քանի որ դրանք հիանալի օգնում են պայքարել կոշիկների վատ հոտ դեմ: Ինչպես նախորդ միջոցի դեպքում հարկավոր է կեղևը գիշերը դնել կոշիկների մեջ ու առավոտյան դրանք արդեն աչքի չեն ընկնի տհաճ հոտով:

5. Թեյի ծառի եթերայուղ

Բնական յուղը ընդդեմ հոտի

Մի շարք բնական յուղերի շարքում ախտահանիչ հատկություններով աչքի է ընկնում թեյի ծառի յուղը: Այն կարող եք ձեռք բերել ինչպես դեղատներում, այնպես էլ կոսմետիկայի խանութներում:

Այն կարող է ծառայել ոչ միայն որպես կոշիկները հոտազերծող միջոց, այլ նաև որպես ձեռքերի համար ախտահանիչ միջոց:

Հարկավոր է ընդամենը կոշիկի ներդիր մեջ շաբաթական 2 անգամ կաթեցնել մի քանի կաթիլ յուղ: Դա ոչ միայն թույլ կտա ազատվել տհաճ հոտից, այլ նաև կօգնի չեզոքացնել նրա առաջացման պատճառները՝ բակտերիաները:

6.Պարզել կոշիկների տհաճ հոտի պատճառը

Բոլորին էլ լավ հայտնի է, որ կոշիկների տհաճ հոտն առաջանում է բացառապես այն պատճառով, որ մեր ոտքերը քրտնում են: Սակայն, երևի նկատել եք, որ կոշիկներից մեկը միշտ ավելի ուժեղ է բուրում քան մյուս զույգը:

Նշանակում է ամբողջ խնդիրը ներդիրների մեջ է , նրանք ներծծում ու պահում են ավելի շատ քրտինք, քան մյուս զույգը՝ նման կերպ նպաստելով բակտերիաների բազմացմանը: Իսկ եթե նկատում եք, որ կոշիկների տհաճ հոտից շատ դժվարությամբ եք ազատվում, փորձեք հաճախակի փոխել ներդիրները:

Հաշվի առեք, որ այդ խնդիրը միայն էսթետիկ բույթի չէ, երկարաժամկետ ձգձգման դեպքում այն կարող է վերածվել ոտքերին վերաբերվող առավել բարդ խնդրի: Այդ պատճառով ճիշտ հիգիենային հետևելը շատ կարևոր է:

7. Ինչպես ապահովել ոտքերին ճիշտ հիգիենա

Ոտքերն ու կոշիկները

Նախ աշխատեք ամբողջ օրը չքայլել փակ կոշիկներով, քանի որ դա վնասակար է ոտքերի առողջության համար ու կարող է դառնալ ոտքերի տհաճ հոտի առաջացման պատճառ:

Տանը անպայման հանեք կոշիկները, որպեսզի այն օդափոխվի:

Խնդիրը կոշիկի ներդիրի նյութի մեջ չէ, քանի որ բոլորն էլ ցանկացած դեպքում ներծծում են քրտինքը։ Հարկավոր է պարզապես ճիշտ խնամել կոշիկներն ու կանոնավոր կերպով դրանք մաքրել:

Կոշիկների արտաքին մեկերեսը մաքրելիս մի մոռացեք մաքրել նաև կոշիկի ներսի հատվածը, որի համար օգտագործեք հագուստի համար նախատեսված մաքրող միջոցի մեջ թրջված կտոր:

Եթե դուք տառապում եք շատ ուժեղ քրտնարտադրությունից, ապա ուշադրություն դարձրեք տալկի վրա, որը միանշանակ կօգնի ձեզ հաղթահարել այդ խնդիրը:

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page