Հեռացիր Սերժ, աղքատության մեջ տառապող հայ ժողովուրդը, համենայնդեպս մեծահոգի է, կարող է և ների
- Zohrap Amiryan
- 20 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Ինչպես հայտնի է` նոյեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է տեղի ունենար ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորված Վահան Շիրխանյանի ասուլիսը: Սակայն այն տեղի չունեցավ ԱԱԾ կողմից ստեղծված արհեստածին խոչընդոտների արդյունքում: Եվ ահա, Վ. Շիրխանյանը բաց նամակ է ուղարկել ArmLur.am-ի խմբագրություն, որում նա իր խոսքն է ուղղում Սերժ Սարգսյանին: Ըստ երեւույթին՝ Վահան Շիրխանյանը ստորեւ ներկայացված խոսքը պետք է ասեր ասուլիսի ժամանակ: Նշենք, որ մեր տեղեկություններով՝ դեկտեմբերին եւս ասուլիս է նախատեսվում: Մնում է հուսալ, որ այս անգամ որեւէ խոչընդոտ չի առաջանա: «Սիրելի լրագրողներ, շատ շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք ու եկաք: Ինձ մեղավոր եմ զգում, որ հրավիրեցի ու չհանդիպեցինք: Հայավարի չի: Ներեք ինձ: Պարզապես իմ և ձեր միջև հայտնվել են Հայությունից ու Հայկակականությունից շատ հեռու մարդիկ: Երեխեք ջան, դուք այսօր ներքին ճակատագծի առաջամարտիկներն եք: Եթե այդ գիծը հանձնեք Սերժին, Հայաստանից ոչինչ չի մնա: Պինդ, հաստատակամ և ուժեղ եղեք: Մենք դեռ անպայման կհանդիպենք: Հիմա ես ուզում եմ դիմել Սերժին: Սերժ, դու միակն ես, ում հաջողվել է 23 տարի անընդհատ Հայաստանում զբաղեցնել բոլոր հնարավոր և անհնար բարձրագույն պաշտոնները: Բոլոր պաշտոններում քո պարտականությունը եղել է արդարության, օրինականության և օրենքի գերակայության հաստատումը: Սակայն դու առաջին օրվանից պետականաշինության այս կարևորագույն գործառույթները մի կողմ են դրել և սկսել անձնական Իմպերիայի կառուցումը:
Դու չդիմացար աթոռի եւ դրամի փորձությանը. ինչեւէ: Հայաստանի և Արցախի հայությանը, այդ շինարարության հասցրած վնասը թվերով ներկայացնել. հաշվարկել հնարավոր չի: Ես չեմ ուզում այս անգամ բացել, քո մեկ պաշտոնից մյուսին անցնել ու նրբությունները: Դա հետո: Հիմա դու արդեն ավարտել ես քո իմպերիայի կառուցումը, բայց բացումն անելու ես 17-18-ին: Սերժ, ինչո՞վ ես դու մնալու պատմության մեջ: Լևոնն Անկախ հայաստանի հիմնադիր նախագահն է, Ռոբերտը նոր հայկական բուրժուազիայի հիմնադիր նախագահն է, իսկ դո՞ւ: Դու շատ կոչումներ ես վաստակել, բերեմ մի քանիսը. Արդարության և կոռուպցիայի հիմնադիր նախագահ, Արտագաղթի պետական ծրագրի հեղինակ, արտագաղը հարուցող և հովանավորող նախագահ Հավաքականորեն , 400 գյուղ և 21 հայկական քաղաք ոչնչացրած նախագահ Վաղվա օրվա, ապագայի հանդեպ ժողովրդի հույսը, հավատը իսպառ ոչնչացրած նախագահ Արդարադատության ողջ համակարգը բացարձակ անարդարադատության վերածած նախագահ Համահայկական միասնության ծառացումը խափանող նախագահ Ողջ ընտրական համակարգը ծաղրի առաջկա դարձրած նախագահ (95-ին մասնակի, այնուհետև՝ միանձնա): Ես կարող եմ այս բոլորը փաստացիորեն հիմնավորել, իսկ դու կարո՞ղ ես տակից դուրս գալ: Վազգենի և Դեմիրճյանի մահը քեզ չկանգնեցրեց: Հետևողականորեն ոչնչացրիր նրանց բոլոր ծրագրերը և ժառանգությունը: Ի՞նչ կասեր կամ կաներ Վազգենը, եթե այսօր հանդիպեր քեզ: Ասածներիդ համար հատուցման վախդ քեզ մանյակէ դարձրել: Ամբողջ ժողովուրդը պատանդի վիակում ես պահում: Մի հատ հրապարակի, թե քանի հազար սպա են վարկի, տոկոսների տակ, քանի հարյուր հազար մարդու գույքն է կալանքի տակ, քանի հարյուր հազար մարդու հեռախոսներն ես գաղտնալսում: Սերժ, ինչ ես անում, հասար նրան, որ ամանօրյա տոնածառն ես արգելում: Ես շատ ուրախ կլինեմ, եթե մի օր փոխվեիր ու դառնայիր 92-ի Սերժիկը, բայց արդարությունից ու ճշմարտությունից դու վերջնականորեն հրաժարվել ես: Որպեսզի դու հատուցման վախից ու սարսափից ազատվես ու հազարավոր քո քանդած, ավերած օջախներին նորերտ չավելացնես, ճիշտ էր Մքաիավելին. – «Երբ տիրակալը տեսնում է, որ հպատակները լցված են բացարձակ ատելությամբ, շտապ պետք է մերձավորների հետ հեռանա: Սիրեք արտագաղթի քո իսկ կառուցած, բետոնած, ասֆալտապատած ճանապարհով և հետդ տար Հայաստանն ամայացնող քո հարյուրավոր ավտոբուսները: Միայն դրանից հետո հնարավոր կլինի վերադարձնել քո քանդածները և Արցախը պահել ու զարգացնել: Հա, ի դեպ, «Կախարդական փայտիկի» մասին: Իհարկե դու այն չէիր կարող ունենալ:
Մանրամասները այստեղ
Comments