top of page

Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2016»-ը․ Հայաստանը երկրորդ տեղում է

  • Zohrap Amiryan
  • 20 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Մալթայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը, մրցույթի հայ պատվիրակներն էին ՝ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը: Աղջիկները հանդես եկան 2-րդ համարի ներքո՝ ներկայացնելով Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:

Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում են 17 երկրներից ժամանած ներկայացուցիչներ: Այդ երկրներն են` Իռլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Մալթան, Բուլղարիան, Մակեդոնիան, Լեհաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իտալիան, Սերբիան, Իսրաելը, Ավստրիան, Հոլանդիան, Կիպրոսը, Վրաստանը եւ Հայաստանը:

«Մանկական Եվրատեսիլ 2016»-ում հաղթեցին Վրաստանի պատվիրակները, Հայաստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

Comments


bottom of page