top of page

Սիրելի Րաֆֆի Միլիոնավոր հայերի երազանքն է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ.Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը

  • Zohrap Amiryan
  • 20 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Սիրելի Րաֆֆի Միլիոնավոր հայերի երազանքն է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ, վերադառնալ օտարությունից, վերադառնալ հայի ընդհատված ճակատագրից, որի հենքի վրա ծնվել եւ մեծացել են: 21-րդ դարում վերադարձի փորձը Հայրենիք կրկին հանդիպում է ավերակներին եւ աղքատության մեջ ապրող հայրենակիցներին, ովքեր պատերազմի մեջ են ոչ միայն օտար թշնամու դեմ, այլ նաեւ բռնակալության դեմ:

Ցանկացած վերադարձ ծնունդ է, վերադարձ` Հայոց Հայրենիք եւ հաղթանակ` ճակատամարտում: Բռնակալության դեմ գիտակցաբար պատերազմելը հայ ժողովրդի վերածնունդն է: Երբ մարտերը դադարում են, թշնամին ուրախանում է` կարծելով, թե նահանջել ենք, մեր ընկերները կարծում են` հոգնել ենք ու հեռացել, իսկ ժողովուրդը կարծում է` իրեն լքել ենք, թողել միայնակ: Սխալվում են բոլորը: Անցնող տարվա երիտասարդների անգին կյանքերի կորուստը եւ արցունքների հեղեղը չեն կարող լինել վճիռ եւ անելանելիության մտայնություն այս պատերազմում: Բռնակալությունը հանձնվելու է հողին: Մեծ ընդվզումն առջեւում է: Պատերազմի ավարտը եւ վերջը հայտարարելու ենք, վերածնունդի օրը` նույնպես: Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը:

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=129787&l=am/ http://hraparak.am/?p=129787&l=am/cnundd+shnorhavor

Commentaires


bottom of page