top of page

«Ես համասեռամոլ եմ, բայց շատ հարուստ եմ». Ռոնալդու

  • Zohrap Amiryan
  • 21 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Աթլետիկո»-ի դեմ հանդիպման (3:0) ընթացքում լեզվակռվի է բռնվել Կոկեի հետ։ Հայտնի են դարձել երկխոսության մանրամասները, որոնցով պորտուգալացին կիսվել է հանդերձարանում՝ թիմակցի հետ։ «Կոկեն ինձ համասեռամոլ է անվանել»,- նշել է Ռոնալդուն։ «Ի՞նչ»,- հարցրել է «Ռեալ»-ի ֆուտբոլիստներից մեկը։ «Նա ասել է․ «դու համասեռամոլ ես», իսկ ես պատասխանել եմ․ «Այո՛, ես համասեռամոլ եմ, բայց շատ հարուստ եմ»»,- նշել է Ռոնալդուն։

Comments


bottom of page