Սպանություն Աջափնյակում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 56-ամյա տղամարդը մահացել է
- Zohrap Amiryan
- 21 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում սպանության դեպք է գրանցվել: Այս լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Էդգար Ջանոյանը՝ մանրամասնելով. «Նոյեմբերի 20-ին, ժամը 17:40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի, կրծքավանդակի, ձախ ազդրի շրջանում հրազենային վնասվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1960 թվականին ծնված տղամարդ»: Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում քաղաքացին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։
Commenti