Поиск
Վանաձորում 21-ամյա երիտասարդի են սպանել|Araratnews.am
- Zohrap Amiryan
- 21 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Երեկ երեկոյան Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ հայտնաբերվել է 1995 թվականին ծնված Հարություն Ա.-ի դին: Նախնական տվյալներով՝ երիտասարդի մարմնի որովայնի և աջ ձեռքի շրջանում հայտնաբերվել են կտրած-ծակած վնասվածքներ:
Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
Comments