top of page

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտեցին 21-ամյա երիտասարդի սպանությունը|Shams

  • Zohrap Amiryan
  • 21 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի և ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցե բերեցին Վանաձոր քաղաքի Չուխաջյան 16 շենքի բնակիչ, 20-ամյա Մելսիկ Ալեքսանյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 20-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավագ քննիչ Պարույր Գրիգորյանի ներկայությամբ Մ. Ալեքսանյանը ընթերակաների ներկայությամբ մատնացույց է անում սպանության վայրը, այնուհետև մանեկենի վրա ցույց տալիս, թե ինչպես և մոտավորապես քանի անգամ է դանակով ու բռունցքով հարվածել Հ. Աղաջանյանին։

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comments


bottom of page