top of page

2 պարզ մեթոդ դեմքի մաքրման ու քթի վրա առկա սև կետերից ազատվելու համար |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 21 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

1. Խառնուրդ . №1 · Վերցրեք 1 ճ/գ սափրվելու փրփուր ու ավելացրեք կես թ/գ կերակրի սոդա ու լավ խառնեք: · Եռաման ջրով կաթսայի մեջ ավելացրեք մի բուռ չոր երիցուկի ծաղիկներ, դեմքով ուղղվեք դեպի կաթսան, գլուխը ծածկեք սրբիչով ու դեմքը քրտնեցրեք գոլորշիով՝ 5-7 րոպե:

· Խոնավ դեմքի վրա քսեք խառնուրդը՝ խուսափելով աչքերի ու շուրթերի շրջաններից: · Այնուհետև, ատամի խոզանակի օգնությամբ, տաք ջրով նրբորեն ու դինամիկ կերպով մաքրեք դեմքը` հատուկ ուշադրություն դարձնելով քթին ու ճակատին: 2. Խառնուրդ №2. · Վերցրեք ձեր մաշկի տեսակին համապատասխան կավ ու միրամիստին(կամ քլորհեքսիկոն, տարբերություն չկա, այն պարզապես ավելի մատչելի է ) ու խառնեք այն: Ստացված խյուսանման խառնուրդը քսեք մաքուր ու խոնավ դեմքի մաշկին՝ խուսափելով շուրթերի ու աչքերի շրջանից: · Թողեք այն դեմքի վրա 15-20 րոպե: · Լվացեք դեմքը, չորացրեք սրբիչով ու դեմքին քսեք նրբաքսուք:

Նյութը ' Tert.am Medicine

Comentários


bottom of page