Զրուցեցի Ռալֆ Յիրիկյանի հետ. բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում
- Zohrap Amiryan
- 21 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Զրուցեցի Ռալֆ Յիրիկյանի հետ. բարեբախտաբար ոչ պարոն Յիրիկյանի և ոչ էլ` վթարի պատճառ հանդիսացած և ալկոհոլի ազդեցության տակ գտնված մեր քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:
Պարոն Յիրիկյանը անձամբ է եղել ավտոմեքենայի ղեկին, մեքենայում եղել են նաև իր ընտանիքի անդամները, և շատ ցավալի է, որ այսքան զգուշացումներից և երթևեկությունը վերահսկող գործընթացներից հետո, մեր քաղաքացիներից ոմանք` առանց վարորդական իրավունքի, այն էլ գինովցած, նստում են մեքենայի ղեկին` վտանգելով և՜ իրենց, և՜ այլոց կյանքն ու առողջությունը:
Ի դեպ, Ռալֆ Յիրիկյանը միշտ էլ օրինապահ վարորդ է եղել, միշտ նրա ավտոմեքենան չի ունեցել մգեցված ապակիներ և միշտ էլ պարոն Յիրիկյանը երթևեկել է ամրագոտի կապած… մի խոսքով օրինապահ և համեստ` իր կերպարի մեջ:
Շատ բան կարելի է ներել. հարբած ղեկին նստելը ծանր հանցագործություն է:
Commentaires