top of page

40-ամյա տղամարդը մահացել է եղունգները կրծելու վատ սովորության պատճառով

  • Zohrap Amiryan
  • 22 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.

Եղունգները կրծելու վատ սովորություն ունեն շատ շատերը: Սա հոգեկան խանգարում է, որը կոչվում է օնիխոֆագիա: Եղունգները կրծելը ոչ միայն շատ տգեղ ու տհաճ երևույթ է կողքից դիտողի համար, այլև կարող է առողջական լուրջ խնդիրների, ընդհուպ` մահվան պատճառ դառնալ, ինչպես անգլիացի Ջոն Հարդների պարագայում: Ջոնը մանկուց տառապել է շաքարախտով, ինչը նախ դարձել է սրտային խնդիրների պատճառ, այնուհետև` փթախտի: Նրա մի ոտքն անդամահատել են: Այս ամենի արդյունքում տղամարդը դեպրեսիայի մեջ է ընկել ու սկսել կրծել եղունգները:

Նա այնքան է կրծել, որ պարբերաբար հիվանդանոց է դիմել մատների ուժգին արյունահոսության պատճառով: Այս ամենը շարունակվել է այնքան, մինչև որ վերքերի մեջ վարակ է անցել, ու Ջոնը 40-ամյակից մի քանի շաբաթ անց մահացել է սեպտիկ շոկից:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Comments


bottom of page