top of page

Բժիշկները պարզել են, թե որոնք են առողջության համար ամենաօգտակար մուրաբաները |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 22 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Բժիշկների հավաստմամբ` մարդը կարող է քաղցրավենիքի փոխարեն օգտագործել ավելի օգտակար մթերք, օրինակ` մուրաբա: Ընդ որում` մուրաբաներից էլ կարելի է առանձնացնել մի քանի ամենաօգտակարները:

Չիչխանի մուրաբան կարելի է համարել օգտակար նյութերի և հակաօքսիդանտների պաշար: Այն պարունակում է մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ, հակաբիոտիկներ ու ասկորբինաթթու: Շատ օգտակար է նաև լորամրգի մուրաբան: Այն օգտակար է ստամոքսի և սրտի հիվանդություններով տառապողների համար:

Օգտակար մուրաբաների շարքին են դասվում նաև սևապտուղ արոսի (черноплодная рябина) մուրաբան, որը շատ հարմար է արյան գերճնշում ունեցողների համար: Սալորի մուրաբան նույնպես շատ օգտակար է` հատկապես թրոմբոզի դեպքում: Այն հարուստ է K և P վիտամիններով, որոնք անչափ օգտակար են անոթների համար:

Նյութը ' Tert.am Medicine

Комментарии


bottom of page