Поиск
Իտալական մամուլ. Բիչախչյանը նոր Մխիթարյանն է
- Zohrap Amiryan
- 22 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

armsport.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մեկնել է Ֆլորենցիա, որտեղ փորձաշրջան է անցնում իտալական «Ֆիորենտինայում»:
Իտալական մամուլն անդրադարձել է պատանի ֆուտբոլիստին.
Canteraviola.com - Վահան Բիչախչյանը մինչ Իտալիա ժամանելը փորձաշրջան է անցել բելգիական «Գենկում» և մոսկովյան ԲԿՄԱ-ում: Նրա խաղաոճը նման է բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին: Բացի այդ, նա նման է իր հանրահայտ հայրենակից Հենրիխ Մխիթարյանին:
Comments