top of page

Բնական հակատարիքային դիմակ, որը «կջնջի» կնճիռները |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 22 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Առողջ ու երիտասարդ մաշկ ունենալու համար մեծ գումարներ հարկավոր չեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հրաշալի դիմակի բաղադրատոմս, որը պարզապես «ջնջում» է կնճիռները՝ դարձնելով մաշկն ավելի երիտասարդ ու գեղեցիկ: Ընդ որում՝ այս դիմակի պատրաստման համար օգտագործվում են այնպիսի բաղադրիչներ, որոնք կան բոլորի խոհանոցում:

Բաղադրությունը.

· 1 ճաշի գդալ սրճաղացով մանրացրած կանաչ թեյ,

· ½ ճ.գ. կակաոյի փոշի,

· 1 թեյի գդալ մեղր (հեղուկ),

· Եռացրած տաք ջուր (80°С):

Պատրաստման եղանակը.

Կանաչ թեյն ու կակաոն խառնել, ավելացնել այնքան տաք ջուր, որ դառնա թանձր, մի փոքր չոր մածուկ: Թողնել, որ ստացված զանգվածը սառի մինչև հարմար ջերմաստիճանի, այնուհետև ավելացնել մեղրն ու լավ խառնել: Եթե դիմակը շատ թանձր է ստացվել, հարկավոր է ավելացնել մի փոքր ջուր կամ բուսական յուղ:

Դիմակին կարելի է նաև ավելացնել սիրելի եթերայուղի մի քանի կաթիլ, կիտրոնի հյութ, բնական յոգուրտ, սերուցք, թթվասեր, ձիթապտղի կամ նուշի յուղ, վիտամին E-ի յուղային լուծույթ և ցանկացած այլ բաղադրիչ, որը հարմար է մաշկին և կարելի է համադրել շոկոլադի և կանաչ թեյի հետ:

Դիմակը լավ խառնել, մինչև դառնա համեմատաբար համասեռ զանգված, այնուհետև քսել մաքուր, մի փոքր խոնավ մաշկին: Թողնել այն 20 րոպե, այնուհետև լվացվել ոչ շատ սառը ջրով և քսել խոնավեցնող նրբաքսուք:

Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել յուրաքանչյուր 3-4 օրը մեկ: Կուրսը տևում է 6-8 շաբաթ: Ամբողջական կուրսն ավարտելուց հետո, արդյունքը պահպանելու համար, դիմակը հարկավոր է օգտագործել շաբաթական 1-2 անգամ կամ փոխարինել այն որևէ այլ հակատարիքային դիմակով: Կուրսի ընթացքում դիմակի բաղադրիչները կարող են փոփոխվել կամ մնալ նույնը:

Նյութը ' Tert.am Medicine

Комментарии


bottom of page