Поиск
Քսենիա Սոբչակը սառեցրել է իր նորածին որդու ցողունային բջիջները
- Zohrap Amiryan
- 22 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի և ռեժիսոր Մաքսիմ Վիտորգանի առաջնեկ որդին լույս աշխարհ է եկել նոյեմբերի 18-ին «Լապինո» հիվանդանոցում: Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, երեխայի ծնվելու հաջորդ իսկ օրը Քսենիան սառեցրել է որդու ցողունային բջիջները: Երեխան ծնվել է 3 կգ 350 գրամ քաշով և 52 սմ հասակով: Ծննդաբերության հաջորդ օրը բժիշկները նորաթուխ ծնողներին առաջարկել սառեցնել իրենց երեխայի ցողունային բջիջները: Ցողունային բջիջները սառեցմամբ պահպանվում են անահմանափակ ժամկետով, և երեխան ապահովագրված կլինի իր ողջ կյանքի ընթացքում և կկարողանա ցանկացած պահի օգտագործել իր իսկ ցողունային բջիջները, որոնք առկա են մարդու բոլոր օրգաններում:
Մանրամասներն այստեղ
Comments