top of page

Բանանի կեղևի 5 ամենաօգտակար ու զարմանալի հատկությունները |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 22 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Բանանները վիտամիններով ու հանքանյութերով հարուստ մթերք են, սակայն դրանց կեղևը նույնպես օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բանանի կեղևի 5 ամենաօգտակար ու զարմանալի հատկությունները:

1. Բանանի կեղևը կօգնի ազատվել վիրուսային գորտնուկներից

Հարկավոր է բանանի կեղևը նրքին կողմով դնել գորտնուկի վրա, ամրացնել և թողնել ամբողջ գիշեր: Կրկնել այս պրոցեդուրան ամեն գիշեր, մինչև գորտնուկը չորանա:

2. Հիանալի միջոց է մաշկի բորբոքումների ու գրգռվածությունների դեմ

Բանանի կեղևը նաև շատ արդյունավետ է միջատների խայթածի, քերծվածքների, կապտուկների, բորբոքումների և գրգռվածությունների դեպքում: Հարկավոր է պարզապես շփել ախտահարված մաշկը բանանի կեղևով:

3. Ակնեի դեպքում

Ակնեի դեպքում անհրաժեշտ է մաշկի ախտահարված հատվածներին ներքին կողմով բանանի կեղև դնել և թողնել այնքան ժամանակ, մինչև բանանի կեղևը դառնա շագանակագույն:

4. Բանանի կեղևն օգնում է բուժել թութքը

Բանանի կեղևը հարկավոր է ներքին կողմով դնել հիվանդ հատվածին և թողնել ամբողջ գիշեր: Կրկնել այս պրոցեդուրան, մինչև ախտանշաններն ամբողջությամբ անհետանան:

5. Բանանի կեղևը հարթեցնում է կնճիռները

Բանանի կեղևը ներքին կողմով դնել դեմքի և աչքերի հատվածի մաշկին և թողնել 20-30 րոպե: Բանանի կեղևը սնում ու ձգում է մաշկ, դարձնում է այն ավելի նուրբ ու փափուկ: Բացի այդ, այն հարթեցնում է մանր կնճիռները, իսկ ավելի խոշորները դարձնում համեմատաբար քիչ նկատելի:

Նյութը ' Tert.am Medicine

Kommentare


bottom of page