top of page

«Ես Մխիթարյանին ասել եմ, որ նա խաղալու է «Ֆեյենորդ»-ի դեմ». Մոուրինյո

  • Zohrap Amiryan
  • 22 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Եվրոպայի լիգայի խմբային փուլի՝ հինգշաբթի կայանալիք «Ֆեյենորդ»-ի դեմ հանդիպմանը,-այս մասին տեղեկանում ենք mamul.am կայքից:

«Ես Մխիթարյանին շաբաթ օրն ասել եմ, որ նա խաղալու է «Ֆեյենորդ»-ի դեմ: Նա աշխատում է: Ակնհայտ է, որ նա երջանիկ չէ, բայց նա ճիշտ ուղու վրա է դնում իր հիասթափությունը՝ փակելով բերանը, ջանք չխնյայելով և փորձելով հարմարվել: Ես նրան ասացի, որ «Արսենալ»-ի դեմ խաղն իր համար չէ, որովհետև ես չեմ կարծում, որ նրան պետք է 10 կամ 20 րոպե խաղաժամանակ` պահեստայինների նստարանից: Ասացի․ «Կարծում եմ՝ քեզ լավ խաղ է անհրաժեշտ, որը կսկսես կա՛մ մեկնարկային կազմում, կա՛մ էլ փոխարինման կմտնես երկրորդ խաղակեսից»: Նրա վրա պետք է քիչ ճնշում գործադրել և լավ պայմաններ ապահովել՝ լավագույն որակները ցուցադրելու համար»,- նշել է Մոուրինյոն՝ ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։

Comments


bottom of page