top of page

«Մորս արցունքները սաղիդ քթից եմ բերելու» (տեսանյութ) | Ա1+

  • 22 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին, այսօր դահլիճում ներկա գտնվողները ծափահարություններով դիմավորեցին: Նա բարեւեց բոլորին, իսկ մորը տեսնելուն պես բռունցքով հարվածեց սեղանին: «Մորս արցունքները սաղիդ քթից եմ բերելու»,- դիմելով դատախազին եւ տուժողներին ասաց Արարատ Խանդոյանը: Իսկ մորը՝ Ռիմա Խանդոյանին, որդին հորդորեց հանգիստ լինել եւ չհուզվել: «Եթե ստրուկ չես ուզում լինել, պետք է պայքարես: Մարդիկ ընտրել են ստրուկի ճանապարհը, ծառայում են քրեաօլիգարխիկ ռեժիմին, մենք էլ ծառայում ենք հայրենիքին»:

Комментарии


bottom of page