Ուզբեկստանում թունավորել և գաղտնի հողին են հանձնել Իսլամ Քարիմովի դստերը` Գյուլնարա Քարիմովային.
- Zohrap Amiryan
- 22 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը՝ Գյուլնարա Քարիմովան, մահացել է թունավորման հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը, այս մասին տեղեկացնում է «Ցենտր-1» կայքը՝ վկայակոչելով Ուզբեկստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակցին։
44-ամյա Գյուլնարա Քարիմովային, նոյեմբերի 5-ին թունավորել են, նույն օրը նա մահացել է: Հենց նույն գիշերն էլ նրան գաղտնի հողին են հանձնել Տաշքենդի «Մինոր» գերեզմանատանն, այնուհետև հողին են հավասարեցրել գերեզմանը: Աղբյուրի հաղորդմամբ` ինքն անձամբ է մասնակցել Գյուլնարա Քարիմովայի հուղարկավորությանը: Աղբյուրը չի հայտնել իր անունը, սակայն նշել է, որ հեռախոսազրույց է տվել Centre-1 լրատվականին, քանի որ անհանգստացած է Գյուլնարա Քարիմովայի զավակների ճակատագրի համար, ովքեր այժմ անօգնական և ձայնազուրկ վիճակում են:
Գյուլնարա Քարիմովայի սպանության մասին լուրերն արագորեն տարածվել են սոցիալական ցանցերում: «Ցույց տվեք Գյուլնարային» անվամբ թվիթերյան օգտատերը դիմել է լրագրողներին ու միջազգային իրավապաշտպաններին` պահանջելով հետաքննել այդ միջադեպը: Օգտատերը նաև պահանջել է, որ եթե Քարիմովան ողջ է, թող հայտնվի հանրության առջև կամ տեսաուղերձով հանդես գա: Twitter-ում Քարիմավոյի անունով էջ է հայտնվել, սակայն «Ազատություն ռադիոկայան»-ի ուզբեկական ծառայության լրագրողները բացահայտել են, որ դա կեղծ էջ է: Այդ օգտատերը վերջին մի քանի օրերին կասկածելի ակտիվություն է ցուցաբերում, ինչն ավելի ու ավելի է հաստատում այն լուրերը, որ Գյուլնարա Քարիմովան ողջ չէ: Centre-1-ը փորձել է տեղեկատվությունը ճշտել երկրի իշխանություններից, սակայն պատասխան չի ստացել:
Մանրամասներն այստեղ
Commentaires