Поиск
Վանա լճի հատակից խաչքարեր են դուրս բերվել (լուսանկարներ)
- Zohrap Amiryan
- 23 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.
Վանա լճի և դրա շրջակայքի մաքրման աշխատանքներով զբաղվող թուրքական FİVA ընկերության աշխատակիցները լճի խորքում հայտնաբերել են հայկական խաչքարեր և թնդանոթի հին արկեր: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը: Ընկերության ներկայացուցիչ Այհան Դըշարըն հայտնել է, որ իրենք արդեն տեղեկացրել են Վանի թանգարանի տնօրինությանը՝ գտածոների վերաբերյալ ուսումնասիրություն անցկացնելու համար, սակայն դեռևս որևէ արձագանք չեն ստացել: «Կարծում եմ՝ լճի հատակին նման քարեր շատ կան»,- ասել է Դըշարըն:
Comentários