Արամ Մանուկյանը բոյկոտել է դատական նիստը
- Zohrap Amiryan
- 23 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի կալանքը երկու ամսով երկարաձգել է: Արամն` ի նշան բողոքի, չի մասնակցել դատական նիստին,-այս մասին գրում է Mamul.am կայքը:
Հիշեցնենք` Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (շենք-շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելն, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Kommentare