Սևակ Խանագյանը «X Factor»-ում հաղթելու և «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու մասին
- Zohrap Amiryan
- 23 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Հայազգի Սևակ Խանագյանին, որը մոտ 16 տարի է բնակվում է Մոսկվայում, շատերը կճանաչեն ուկրաինական «X Factor» նախագծից, որտեղ նա իր կատարումներով շարունակում է գերել թե՛ ժյուրիի կազմին, թե՛ հանդիսատեսին:
29-ամյա տաղանդավոր երիտասարդի յուրաքանչյուր կատարում մեծ տարածում է գտնում համացանցում, ինչն էլ փաստում է, որ Սևակը հասցրել է արդեն իսկ ձեռք բերել երկրպագուների մեծ բանակ:
Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը պատմել է ստեղծագործական կյանքի, մրցույթներում մասնակցելու և մյուս տարի «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու ցանկության մասին:
Հարցին՝ հնարավո՞ր է վերադառնաք Հայաստան, բնակվեք և ստեղծագործեք այստեղ, Սևակը պատասխանեց. «Դեռ չգիտեմ, բայց չեմ բացառում»:
Նշենք, որ վերջերս համացանցում լայն տարածում գտան երգչի ընտանեկան լուսանկարները, սակայն Սևակը չցանկացավ խոսել 4-ամյա որդու և կնոջ մասին:
Նյութը՝ Մելինե Տոնոյանի
«Երգել սկսել եմ մանկուց: Վերջերս եմ սկսել ստեղծագործել: Սովորաբար երաժշտությունը գրում եմ երգի բառերի հիման վրա, որովհետև ցանկացած տեքստ ունի իր մեղեդայնությունը, և ես այն կարդում եմ մեղեդու միջոցով: Ես աշխատում եմ հենց այս սկզբունքով, քանի որ դա ինձ մոտ հեշտ է ստացվում»,- ասաց Սևակը:
Մանրամասներն այստեղ
Comentários